Հանրապետությունում վերակազմակերպվող, խոշորացվող դպրոցների քանակը 13-ն է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նա մանրամասնեց, որ կփակվի 13 դպրոց, որոնք հիմնականում քաղաքային դպրոցներն են: Արշակյանը, խոսելով այն քննադատությունների մասին, թե դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն անակնկալի են եկել փակման լուրից, ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ուզում եմ հավաստիացնել, որ դեռևս երկու ամիս առաջ դպրոցներին նաև գրավոր ասվել է, որ փակվում են ու հորդորվել է ծանուցել նաև ուսուցիչներին: Անձամբ եղել եմ բոլոր դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին և այլն։ Ուզում եմ հավաստիացնել, որ ծանուցման և տեղյակ պահելու առումով խնդիր չկա»,- ասաց նա:
Աշոտ Արշակյանը շեշտեց, որ այս խոշորացումը միայն կապված է կրթության որակի հետ, պնդեց՝ նպատակն աշակերտների որակյալ կրթություն ստանալու իրավունքի պաշտպանություն է: Նրա խոսքով՝ խոշորացման հիմքն այն է, որ աշակերտական համաթիվը բավականին փոքր է:
«Վստահեցնում եմ, որ այն դպրոցները, որտեղ աշակերտները շարունակելու են իրենց կրթությունը, բոլորն ունեն շենքային լավ պայմաններ, նյութատեխնիկական բազա, մանկավարժական համակազմ և այլն»,- նշեց նա:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը, խոսելով փակված դպրոցների հետևանքով անաշխատանք մնացած ուսուցիչների մասին, ասաց, որ ամեն բան արվում է, որ ուսուցիչները տեղավորվեն այլ դպրոցներում աշխատանքի, քանի որ միավորման հետ կապված նաև ժամաքանակ է ավելանալու:
Արշակյանն անդրադարձավ նաև Բերդի վարժարանի դպրոցի բողոքին, թե վարժարանի աշխատակիցներն այլ տեղ աշխատելու որևէ հնարավորություն չունեն. «Անձամբ եմ եղել Բերդի վարժարանում, այնտեղ փոքրաթիվ աշակերտներ էին մնացել՝ մոտ 25 աշակերտ: Ուսուցիչների մի մասը կաշխատեն ավագ դպրոցում, խոսել եմ նաև Տավուշի մարզի կրթության վարչության բաժնի պետի հետ, նա նույնպես ասել է, որ փորձում է մյուսների աշխատանքի հարցերի տարբերակներ քննարկել»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի շենքային պայմանների հետ կապված լուրջ բողոքներ կային, և ի վերջո որոշվեց, որ պետք է օպտիմալացվի, սա արդյո՞ք խնդրի հեշտ լուծման ճանապարհ չէ, Արշակյանը պատասխանեց. «Արթիկում մեկ ավագ դպրոցը բավական է, իսկ շենքային պայամաններով թիվ 7 դպրոցը բավարար չէր: Նոր դպրոցը շենքային պայմաններով բավարար է»։
19:33
18:42
18:25
18:02
17:57
17:42
17:38
17:21
17:03
16:51
16:42
16:35
16:26
16:06
15:52
15:36
15:29
15:12
14:58
14:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02