ԿԺԴՀ-ին չեն վախեցնում ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական միջոցները: Այդ մասին ասված է Հյուսիսային Կորեայի «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթում հրապարակված հոդվածում՝ Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի հերթական փորձարկման ֆոնին:
«Հարկ է՝ ամերիկացիներն իմանան, որ իրենք չեն կարող մեզ զարմացնել ոչ տնտեսական ճնշմամբ, ոչ ռազմական սպառնալիքներով եւ մեզ չեն շեղի մեր ընտրած ուղուց»,- նշում է Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի օրգանը: «Հոդվածն այդպես էլ կոչվում է. «Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է ցույց տալ մեր ուժն ու կամքը»:
Օգոստոսի 29-ի լուսաբացին Փենյանի մերձակայքից կատարվել է բալիստիկ հրթիռի արձակում, որը հաղթահարել է 2700 կիլոմետր, թռել-անցել Ճապոնիայի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը: ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սպառնացել են «հուժկու հակահարված» տալ Փենյանին՝ չբացառելով ռազմական գործողությունները հետագա «սադրանքների» դեպքում: Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել:
«Ողբերգությունն այն է, որ ԱՄՆ-ը տակավին չգիտե մեր հզորությունն ու կամքը»,- պնդում է «Նոդոն սինմունը»: «Եթե ԱՄՆ-ն վերջիվերջո կորցնի ողջամտությունը եւ գրհի մեզ վրա, մենք պատրաստ ենք նրան լավ վարվեցողություն սովորեցնել միջուկային եւ ռազմավարական զինված ուժերով, որոնք մենք հանգամանորեն ցուցադրել ենք»,- նախազգուշացնում է«Նոդոն սինմունը», հաղորդել է ՌԻԱ նովոստին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02