«Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են :Ադրբեջանը բացի դա նաև կրկին պնդում է տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնային լինելու մասին, այնինչ՝ ճիշտ հակառակն է: Նույնիսկ Գերմանիայում Ալիևի հայտարարության մեջ առնվազն վեց բացահայտ կեղծիք կար», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմն է հրադադար խնդրել, ինչի հետևանքով էլ ապրիլյան պատերազմը դադարեցվել է:
«Հայկական կողմը մշտապես հանդես է եկել այն բոլոր միջոցառումների օգտին, որոնք միտված են հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը:Բոլորը գիտեն, թե ով է անվերջ խախտում հրադադարը, բայց շարունակ հնչում են ոչ հասցեագրված հայտարարություններ, և դա անընդունելի է», – ասաց նա:
Փոխնախարարը շեշտեց, որ հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ կողմերը քննարկում են կոնկրետ փաստաթղթեր:
«Եվ այստեղ արդեն կերևա՝ իրոք Ադրբեջանը համաձայն է այդ ամենին և պատրաստ է գնալ այդ ճանապարհով, ինչպես ասում էր Վիեննայում, թե կփորձի այդ ծրագրերի իրականացումը կապել ինչ-որ այլ հարցերի հետ», – նշեց Շ.Քոչարյանը:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44