Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց բուհում ոչ մի կրճատում գոյություն չունի: «Կա պայմանագրային դասախոս, որը մեկ տարով պայմանագիր է կնքում, իսկ երբ ժամկետը լրանում է և ծանրաբեռնվածությունը, ուսանողների թիվն ավելի քիչ է լինում տվյալ բաժնում, պայմանագիրը չի երկարացվում, բայց դա չի նշանակում կրճատում, այլ որ պայմանագրի ժամկետը լրացել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Բլոգեր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին դասախոս Իզաբելլա Աբգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրեն համալսարանից երեկ հրավիրել է բուհի ամբիոնի վարիչը և տեղեկացրել, որ կա հրաման, ըստ որի`բուհը այլևս ի վիճակի չէ պահել 0,25 դրույքով աշխատող դասախոսների, քանի որ ուսանողների թիվը քիչ է, ժամեր չկան: «Նման կրճատումներից կրթության որակը միայն տուժելու է, քանի որ կատարում են պարզապես մաթեմատիկական գործողություն հաստիքների հետ կապված»,-ասել է նա:
Պրոռեկտորը պարզաբանեց, որ դա բնականոն պրոցես է, որ ամեն տարի իրականացվում է: Նա նշեց, որ անձամբ չի ճանաչում Իզաբելլա Աբգարյանին: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է որոշվում, թե ով պետք է դուրս գա ուսանողների թվի պակասի արդյունքում, թեկուզ պայմանագրի լրացման արդյունքում, նա ասաց. «Բուհը պարտավոր է առաջնահերթ ապահովել մրցույթով անցած իր հիմնական աշխատողին: Դա իրավական հարթությունն է»:
Հարցին, թե մտահոգություն չունեն, որ արդյունքում լավագույն կադրերը դուրս կմնան, նա ասաց, որ այդ խնդիրը չի տեսնում: «Լավագույն դասախոսները մեզ մոտ դասավանդում են և շարունակելու են դասավանդել»,-ասաց նա:
Անդրադառնալով միայն տեսական գիտելիքներ ուսանողներին փոխանցելու խնդրին՝ պրոռեկտորն ասաց, որ այդպիսի խնդիր ևս չունեն: «Մեր աշխատող լեզվաբանը հենց պրակտիկ աշխատանք է իրականացնում, այսինքն՝ տեսության և պրակտիկայի խնդիր չկա»,-ասաց նա:
Պրոռեկտորը նաև երիտասարդ կադրերի անհրաժեշտության խնդիր բուհում չի տեսնում: «Մեր բուհը Հայաստանի պետական բուհերի մեջ ամենաերիտասարդ բուհերից մեկն է»,-ասաց նա:
Tert.am-ը զրուցեց նաև ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բաժնի պետ Էդգար Ալեքսանյանի հետ, ով նշեց, որ այդ խնդիրը բուհի ներքին հարցն է և բուհի իրավասության շրջանակում է: «Ինձ թվում է, որ բուհի ղեկավարությունը այնքան պատշաճ կգտնվի, որ այն դասախոսներին կթողնի հաստատությունում աշխատելու, որոնք որակ են ապահովում»,-ասաց նա և կրկնեց, որ դա բուհի իրավական ներքին հարցերն է:
Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ ուսանողների գործնական գիտելիքների բաց լինելուն, նա օրինակ բերեց, որ այն ուսանողները, որոնք գալիս են նախարարություն պրակտիկայի` ստանում են իրենց անհրաժեշտ գործնական գիտելիքները:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01