Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 28-ին։
Շինաշխատանքներով պայմանավորված` այս հատվածներում երթևեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկը կազմակերպված է տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:
Նախատեսված է իրականացնել երկու երթևեկային մասերի և կողնակի 5սմ հաստությամբ ֆրեզավորում և ասֆալտապատում:
Ճանապարհի երթևեկության անվտանգությունը ապահովվելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։
Նախարարությունից հայտնում են, որ պայմանագրով նախատեսվում է շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, սակայն ճանապարհաշինարարները խոստանում են ժամկետից շուտ շահագործման հանձնել որակյալ ճանապարհ։
Ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02