Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
«Ծրագիրը միտված է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի կրճատմանը։ Ծրագրվում է CO2- ի արտանոտումները կրճատել 250 հազար տոննայով, իսկ տնտեսությունների էներգիայի սպառումը` 14-20%–ով։ Խնայողությունները մարդիկ կուղղեն բարեկեցության բարձրացմանը», - հինգշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ծրագիրը նախատեսված է վեց տարվա համար: Դրա իրականացմանը բնապահպանության նախարարությանը կաջակցի ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP)։
Նախարարի խոսքով, ծրագիրը նախևառաջ ուղղված է բազմաբնակարան և հասարակական շենքերին:
«Ներկայում ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսերը կազմում են ընտանեկան բյուջեի 25% -ը։ Պատկերացրեք, որ այդ գումարի մի մասը նրանք կարողանան խնայել և ուղղել այլ նպատակների, օրինակ, կրթությանը», - ասաց Մինասյանը:
Միաժամանակ, Մինասյանը նշեց, որ այս ծրագիրը ցույց կտա, որ շրջակա միջավայրի խնամքը բեռ չէ և բնապահպանական հարցերը չեն խոչընդոտում տնտեսական և սոցիալական զարգացմանը:
«Ծրագրի շրջանակում անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել արտադրված էներգիայի ծավալների ավելացման, տնտեսության արդյունավետության բարձրացման, էներգախնայողության պայմանների ստեղծման և «կանաչ» աշխատատեղերի ստեղծման համար», - ասաց նա:
Green Climate Foundation–ը (Կանաչ կլիմայի հիմնադրամը) հիմնադրվել 2010 թ–ի դեկտեմբերի 22–ին, որպես մեխանիզմ զարգացող երկրներին կլիմայի փոփոխություններին հարմարվելու և դրանք փոխելուն աջակցելու հարցում։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նախագծերի և ծրագրերի իրականացմանը:
AMI
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02