Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված և այն պայթելու է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին աշխատակիցների տարհանում է կատարվում։ Դեպքի վայր են ժամանում փրկարարներ, ոստիկաննր, Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։ Թեպետ տարհանում է կատարվում, սակայն աշխատակիցները կես-կատակ, կես-լուրջ ասում էին. «Երևի հերթական ծալապակասն է իրեն դրել հեռախոսային ահաբեկչի տեղ և սեպտեմբերի մեկով ուզեցել է դաս տա մեզ, բայց չգիտի՝ իրավապահները հայտնաբերելու են նրան ու սև դաս բերեն գլխին»։
Այս պահին ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ինչպես նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներ։
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03