Քրեական հեղինակություն օշականցի Գևորիկի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ տվյալներ են ստացվել և քրեական գործ է հարուցվել:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2017 թվականի ապրիլին 10-ին Աշտարակում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք 2017թ. ապրիլ ամսին նախապատրաստել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գևորգ Մելիքյանի սպանությունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն կարողացել հասցնել:
ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ 2017թ. օգոստոսի 15-ին որոշում է կայացվել Գևորգ Մելիքյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Կատարվում է նախաքննություն, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։
Նշենք, որ օշականցի Գևորիկի սպանությունը նախապատրաստելու գործը բացահայտվել է ապրիլի 10-ին Աշտարակում կատարված մի սպանության գործով նախաքննության ընթացքում:
Նշված օրը վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով:
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Մովսիսյանի և 46-ամյա տղամարդու միջև, ովքեր եղել են մտերիմ հարաբերությունների մեջ, 2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում գտնվող վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 46-ամյա տղամարդն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Հ.Մովսիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Այդ ամենից հետո էլ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգն ու վագոն տնակում առկա մյուս ինքնաձիգը 46-ամյա տղամարդը դրել է տուժողի ավտոմեքենայի սրահում և նշված ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների և մեքենան թողնելով վթարի վայրում, հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ տղամարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03