Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրերի՝ հուլիսի 26-27-ի կապակցությամբ, Լեհաստանի կոմիտեի՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվել է Լեհաստան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի պաշտոնական ծրագիրը: Այս մասին հայտնում է երկրի մամլո գործակալությունը:
Հռոմի պապը Կրակով կժամանի հուլիսի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին: Ծրագրված է նրա հանդիպումը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և լեհ եպիսկոպոսների հետ: Դրանից հետո պապը պատուհանից կողջունի հավատացյալներին:
Հաջորդ օրը ֆրանցիսկոս պապը կայցելի Յասնա Գուրա վանք, որտեղ գտնվում են լեհերի համար սուրբ կաթոլիկ սրբավայրեր: Վանքում ժամերգություն կանցկացվի Լեհաստանի՝ որպես պետություն կազմավորման՝ այս տարի նշվող 1050-ամյակի պատվին: Երեկոյան Հռոմի պապը Կրակով կվերադառնա, որտեղ նրան կշնորհվեն քաղաքի խորհրդանշական բանալիները:
Հուլիսի 29-ին Հռոմի պապը կայցելի Օսվենցիմում նացիստական նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում թանգարան: Օրվա երկրորդ կեսին նա կայցելի մանկական հիվանդանոց, կհանդիպի այնտեղի հիվանդների և նրանց ծնողների հետ:
Հաջորդ օրը Ֆրանցիսկոս պապը կմեկնի Աստծո ողորմածության սրբավայր Լագևնիկիում: Ծրագրվում է, որ նա կլսի երիտասարդների խոստովանությունը և ժամերգություն կանցկացնի Հովհաննես Պողոս II-ի սրբավայրում:
Այցի ավարտին՝ հուլիսի 31-ին, Հռոմի պապը ուղերձով կդիմի հավատացյալներին և կհանդիպի կամավորների հետ, որոնք օգնել են միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02