Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են միջմայրցամայաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին, հայտնում է Reuters-ը՝ երկրի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջուկային հզոր փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Փհենյանը նաև վստահեցրել է, որ փորձարկման հետևանքով ճառագայթման արտահոսք տեղի չի ունեցել:
Ավելի վաղ երկրի առաջնորդը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան ստեղծել է սեփական ջրածնային ռումբը, որի բոլոր բաղադրիչները 100%-ով հայրենական արտադրության են:
Հյուսիսային Կորեան իրականացրել է 6-րդ միջուկային փորձարկումը, ինչն ուղեկցվել է ուժեղ ստորգետնյա ցնցումներով:
Փորձարկման հետևանքով երկրի հյուսիսում տեղի է ունեցել 2 երկրաշարժ՝ 4.3 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ռուսաստանի տարածքում, մասնավորապես՝ Վլադիվոստոկում:
Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Հարավային Կորեան արդեն հաստատել են, որ ստորգետնյա ցնցումները հզոր միջուկային փորձարկման հետևանք են: Ամերիկյան կողմի համոզմամբ՝ սա Փհենյանի կողմից երբևէ իրականացված ամենահզոր միջուկային փորձարկումն է, ինչը, ըստ մասնագետների, տագնապի ազդանշան պետք է լինի Արևմուտքի համար:
Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:
Այսօր հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ուսումնասիրում ջրածնային ռումբը, որը պետք է դրվի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02