2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:
«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում», – ասել էր Հայրապետյանը:
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն արդեն իսկ իրականություն է: Մեր հավաքականը զրկվել է խմբում առաջին երկրորդ հորիզոնականների համար պայքարելու հնարավորությունից: Տարբեր սոցիալական ցանցերում ոմանք Հայրապետյանի հեռանալ-չհեռանալը կապում են այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման հետ: Մասնավորապես, կարծիքներ են հնչում, որ Դանիային հաղթելը մեծ նվաճում կլինի մեր հավաքականի համար, և Հայրապետյանը չի հեռանա: Ձախողում կոչվածը նշանակում է չկարողանալ հասնել նպատակին:
Այսինքն՝ նույնիսկ եթե Հայաստանը ենթախմբում զբաղեցներ 3-րդ հորիզոնականը և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեր երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականին, միևնույն է՝ մերոնց ելույթը կհամարվեր ձախողված: Տարիներ շարունակ մենք խնդիր ենք դնում դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց ձախողվում ենք: Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ այս շրջափուլում Հայաստանը 3-րդ հորիզոնականում չի հայտնվի և դժվար թե շրջանցի 4-րդ հորիզոնականում գտնվող Ռումինիային:
Ձախողման պատճառներ կարելի է շարունակ որոնել և գտնել: Ոմանք, մանրակրկիտ վերլուծելով հավաքականի խաղերը, մեղադրում են ֆուտբոլիստներին՝ նրանց անվանելով ոչ պրոֆեսիոնալներ: Ոմանք քննադատում են գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:
Ինչ խոսք, մեր ֆուտբոլիստները չեն փայլում վարպետությամբ, և չունենք Ժոզե Մոուրինյոյի պես մարզիչ: Ձախողումը ֆուտբոլիստների, Արթուր Պետրոսյանի հետ կապելով, սակայն, շատ վերլուծաբաններ և մասնագետներ պարզապես ջուր են լցնում Հայրապետյանի ջրաղացին: Ձախողման, անհաջողության մեջ մեղավոր են համակարգում գտնվող բոլոր ֆիգուրները, բայց գլխավոր պատասխանատուն այդ իսկ համակարգի ղեկավարն է:
Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում մշտապես ձախողվել է, և այդ ձախողման համար պատասխանատու են ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր նախագահները: Նախորդ ընտրական շրջափուլում Հայաստանի հավաքականը աննախադեպ ձախողում արձանագրեց՝ 8 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր: Ո՞վ պատասխան տվեց կատարվածի համար: Ո՞վ է պատասխան տալու ընթացիկ ընտրական փուլում ձախողվելու համար:
Հայրապետյանը խոստացել էր հեռանալ՝ հայտարարելով, որ ստախոս չէ: Ինչևէ, ժամեր անց կկայանա Հայաստան-Դանիա հանդիպումը, կկայանա կիսադատարկ «Հանրապետականում»:
«Առաջին լրատվական»-ին «Հանրապետական» մարզադաշտից հայտնեցին, որ ժամը 12-ի դրությամբ վաճառվել է ընդամենը 3 հազար տոմս: Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ այօրվա խաղը որևէ կապ չունի ՀՖՖ նախագահի հրաժարականի հետ: Եթե հավատանք Հայրապետյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 30-ի հայտարարությանը, ապա այդ հրաժարականը դե ֆակտո իրականություն պետք է համարել: Ուստի Արթուր Պետրոսյանին և հավաքականի ֆուտբոլիստներին մնում է անմնացորդ նվիրումով պայքարել: Պայքարել հանուն երկրպագուների, հանուն Հայաստանի: Անկախ մրցաշարային դրությունից՝ պետք է մտածել միայն հաղթանակի մասին: Հաղթանակի կարիքն այսօր շատ ունենք, և յուրաքանչյուր հաջող ելույթ հանգրվան է մեր ֆուտբլում: Հույսի և հեռանկարի հանգրվան:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56