Կրեմլը ձգձգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական արշավի մեկնարկը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլին մոտ աղբյուրների:
Գործող իշխանությունից թեկնածուի առաջադրման միջոցի մասին կհայտարարվի «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին՝ դեկտեմբերի 10-ից հետո:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, քանի որ փաստացիորեն կասկած չկա, որ Պուտինը կրկին կառաջադրվի 2018 թվականի նախագահական ընտրություններում, ապա ինտրիգը պահպանվում է նրա արշավի անցկացման միջոցի շուրջ: Նշվում է, որ այդ ժամանակն ընտրվել է, որպեսզի թողնվի նրա կուսակցական առաջադրման տարբերակը, քանի որ չի կայացվել նաև վերջնական որոշում, թե արդյոք Պուտինը կինքնառաջադրվի, թե ոչ:
Կրեմլին մոտ երկու աղբյուր կարծում է, որ թեկնածության հայտարարման հարցում չեն շտապի, այլ դա կանեն օրենքով նախատեսված ժամկետներում:
«Որքան կարճ արշավը, այնքան լավ առավել հայտնի թեկնածուի համար: Դա պոլիտտեխնոլոգիաների հիմքերն են: Դրանում ոչ մի նոր բան չկա»,- նշել է Կրեմլի ներկայիս արտաքին քաղաքական բլոկի հետ աշխատող աղբյուրներից մեկը:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին:
2012 թվականին Պուտինն առաջադրվել է «Եդինայա Ռոսիա»-ից: Որպես ինքնառաջադրված թեկնածու՝ Պուտինը հաղթել է ընտրություններում 2000 և 2004 թվականներին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02