Իսկ ո՞վ է ասում, որ վաճառվում են, ո՞վ է ասում, որ համատարած վաճառվում է: Ոչ մի բան չի կատարվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` պատգամավոր Արգամ Աբրահամյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե Հովիկ Աբրահամյանը վաճառում է իր բիզնեսները:
Ըստ Ա.Աբրահամյանի` տրիկոտաժի գործարանի հետ իրենք վաղուց կապ չունեն, ընդամենը վաճառել են մի գազալցակայան, որի սեփականատերն իր հորեղբայրն էր.
«Կարծում եմ` դա նորմալ պրոցես է, որ եթե մարդ իր բիզնեսից շահույթը համարում է ոչ լավ, վաճառում է, մեկ այլ բիզնեսի մեջ է ներդնում: Դրա մեջ ո՛չ զարմանալու բան կա, ո՛չ էլ տենց բարձրաձայնելու»:
Անդրադառնալով հանքի վաճառքին` Ա.Աբրահամյանը նշեց, որ դա ևս իր հորեղբորն է պատկանել և չի աշխատել:
Նա հերքեց «Արտֆուդի» 50% բաժնեմասի վաճառքի մասին լուրը՝ աելով. «Նման բան չկա: «Արտաշատ Վինկոնը» շատ նորմալ աշխատում է, նաև «Պլազան» է աշխատում»:
Դիտարկմանը, որ գյուղացիները մտավախություն ունեն, որ խաղողը չեն մթերի, Ա.Աբրահամյանը հակադարձեց. «Ոչ ոք մտավախություն չունի: Դրանք սուտ լուրեր են, և՛ տարածողները, և՛ պատվիրողները: Ի տխրություն գրողների և պատվիրողների` նման բան չկա»:
Հիշեցնենք, որ Armtimes.com-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով:
Շարունակությունն՝ այստեղ
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56