Ադրբեջանում հուլիսի 22-ին Ազգային մամուլի օրվա կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է լրագրողներին որպես նվեր 255 բնակարան բաժանելու մասին: Չորս տարի առաջ նա մասնակցել է լրագրողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և 155 բնակարան նվիրել: Երկու անգամ էլ Ալիևը խոսել է երկրում առկա «մամուլի ազատության» մասին, գրում է The Washington Post-ն իր խմբագրականում:
Այդպիսին է Ալիևի «թարսուշիտակ» աշխարհը, որտեղ նա խոսում է ազատության մասին, բայց իրեն պահում բռնապետի պես: Ալիևի իշխանության տարիներին ընդդիմադիր գիտնականների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ երկարատև պատժիչ արշավ է ձեռնարկվել: Այդ արշավի հետևանքով տուժածներից մեկն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմայիլովան էր, որն Ալիևների ընտանիքի անդամների կուտակած հարստությունների և իշխանություններին ոչ ձեռնտու այլ թեմաների մասին իր հետաքննությունների պատճառով ճաղերի հետևում էր հայտնվել: 2016 թվականի մայիսին ազատ արձակված Իսմայիլովան արձագանքել է բնակարանի տեսքով նվերների մասին հայտարարությանը՝ գովեստի խոսքեր հայտնելով նրանց, ովքեր «հաղթահարել են իրենց ձգտումները և հրաժարվել որպես կաշառք տրվող բնակարաններից»:
Ալիևը ղեկավարում է վախի միջոցով և պարգևատրում իրեն հավատարիմ մնացողներին:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները վերջերս ձերբակալել են երկրի վերջին անկախ լրատվամիջոցի՝ «Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիևին՝ դրամաշնորհների վերաբերյալ երկրի օրենքները խախտելու համար: Իշխանությունները նաև հետաքննություն են սկսել լրատվամիջոցի դեմ հարկերից խուսափելու և այլ հանցանքների առնչությամբ: Բոլոր մեղադրանքները փորձ են վախեցնելու խմբագրին և կազմակերպությանը:
«Թուրան»-ը, որը հիմնադրվել է 1990 թվականին, անդրադառնում էր քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի լայն շրջանակի, բայց, ըստ երևույթին, նախագահին ամենաշատը զայրացրել է անհավատարմության ակնարկը:
Հաղորդվում է, որ մամուլի ազատության օրվանից առաջ Ալիևը հայտարարել է, որ կառավարությունն իրեն երեք տարի առաջ խնդրել է լրագրողներ ընտրել «Թուրան»-ից՝ անվճար բնակարաններ ստանալու համար: Նա ասել է, որ մերժել է՝ նշելով, որ լրագրողները պետք է անկախ մնան և որ կառավարությունից նվերներ ստանալը հավասարազոր է կաշառք վերցնելուն: Այնուհետ, շաբաթների ընթացքում, սկսվեց «Թուրան»-ի դեմ արշավը:
Օգոստոսի 25-ին Բաքվի դատարանը Մեհման Ալիևի նկատմամբ սահմանել է մինչդատական կալանք՝ երեք ամիս ժամկետով, մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: «Թուրան»-ի բանկային հաշիվները սառեցվել են, իսկ անձնակազմը հայտարարել է, որ կդադարեցնի բոլոր գործողությունները:
«Թուրան»-ի տնօրենը մենակ չէ. այլ լրագրողներ և բլոգերներ շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում: Նրանք պետք է ազատ արձակվեն, և ոչ մեկ չպետք է խաբվի ազատ մամուլի մասին նախագահի խոսքերին, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա պրակտիկային: Ճշմարտությունը հնարավոր չէ բանտարկել կամ կաշառել, գրում է The Washington Post-ը։
tert.am
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02