Tert.am-ը մեկնաբանություն էր խնդրել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ Հայաստանի՝ Վրաստանում անցկացվող վրաց-ամերիկյան Agile Spirit 2017 զորավարժություններին չմասնակցելու վերաբերյալ:
Մասնավորապես Tert.am-ի հարցին, թե ինչ են կարծում, արդյո՞ ք ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի չմասնակցելը, ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էր ասել, Հայաստանի՝ ինքնուրույն որոշումներ կայացնել չկարողանալու դրսևորում չէր, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են․«Ուրախ ենք, որ Հայաստանը հետզհետե ավելացնում է իր մասնակցությունը ԱՄՆ հովանու ներքո ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ հատկապես այս տարածաշրջանում անցկացվող վարժանքներին: Վերջերս Հայաստանը մասնակցեց Վրաստանում անցկացվող Noble Partner վարժանքին, որը թույլ տվեց զարգացնել ռազմաբժշկական պատրաստականությունը՝ որպես ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ առաքելությունների «Դեր 2» ռազմաբժշկական ստորաբաժանում: Հայկական «Դեր 2» ռազմաբժշկական թիմը Noble Partner վարժանքի ընթացքում ապահովում էր 7 երկրներից վարժանքին մասնակցող ավելի քան 2000 զինծառայողների բուժսպասարկումը:
Ինչ վերաբերում է Agile Spirit գործողությանը, ապա չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ կարող եք ստանալ Պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարությունը շարունակում է հետաքրքրված լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք այլ վարժանքների մասնակցությամբ, որոնք հնարավորություն կտան ապահովել ռազմաբժշկական ու ինքնաշեն պայթուցիկների վնասազերծման հայկական ստորաբաժանումների հավաստագրումը: Մենք պատրաստ ենք աջակցել և ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք համապատասխան վարժանքներին»:
Հիշեցնենք, որ Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում: Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան Tert.am-ի հետ զրույցում նշել էր, Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Հայկական կողմից էլ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը նշել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01