Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվելու են նաև մանկական ներկայացումներ: 85-րդ հոբելյանական թատերաշրջանի ընթացքում թատրոնը պատրաստում է կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
«Վերջապես կունենանք մանկական ներկայացում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօրվանից մեկնարկում է 85-րդ հոբելյանական թատերաշրջանը: Ավանդույթի համաձայն, թատերաշրջանը մեկնարկում է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Այնուհետև՝ սեպտեմբերի 9-ին, թատրոնում կայանալու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի հայաստանյան պրեմիերան:
«Այս նոր ոճով գրված օպերան նշանավորում է հայկական օպերային արվեստի զարգացման նոր փուլ»,- ասաց ասուլիսին ներկա նախագծի հեղինակ ու գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը:
Նշեք, որ «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել էր սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում:
Կ Օրբելյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի՝ Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:
«Պաոլո Միչիկեն աշխատում է ամբողջ աշխարհի լավագույն թատրոններում»,- նշեց նա:
Կ. Օրբելյանն ասաց, որ ցանկանում է հրավիրել հիանալի երգիչների, երաժիշտների, ովքեր Հայաստանում չեն եղել: Սեպտեմբերի 27-ին, նրա տեղեկացմամբ, Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալ ռուս հայտնի թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը:
Թատերաշրջանի վերջում ներկայացվելու է ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան:
Կ. Օրբելյանի ներկայացմամբ, թատերաշրջանի ընթացքում սպասվում են այլ ներկայացումներ, պրեմիերաներ ևս:
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
15:04 13.08.26
13:52 13.08.26
13:38 13.08.26
11:14 13.08.26
16:34 13.08.26
17:56 13.08.26
16:13 13.08.26
11:35 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02