Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտի հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է չորս մարդ՝ նրա ուսուցչուհին և երեք աշակերտ: Դասասենյակը, որում տեղի է ունեցել հարձակումը, գտնվում է երկրորդ հարկում: Ուսուցչուհին գանգուղեղային վնասվածք է ստացել, իսկ պատուհանից դուրս ցատկած երեք աշակերտները՝ վնասվածքներ և կոտրվածքներ: Այս մասին հայտնում էInterfax-ը:
Հարձակումից հետո դեռահասը ձերբակալվել է, և նրա մոտ հայտնաբերվել է երկու ինքնաշեն պայթուցիկ փաթեթ: Մոսկվայի մարզի Մանկական օմբուդսմենի խոսքով՝ դեռահասի հետ աշխատում են մասնագետները, որոնք պարզում են նրա գործողությունների դրդապատճառները:
Երեխաների իրավունքների հանձնակատարն իր հերթին հայտնել է, որ «մոտ ժամանակներում մեծ հանդիպում կկազմակերպվի Մոսկվայի մարզի դպրոցներում անվտանգություն ապահովելու և նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դասարանում: Դեպքը կատարվել է առավոտյան ժամերի, աշակերտի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, հրավառ նյութ և խոհանոցային մուրճիկ: Դասաժամերից մեկի ընթացքում տղան մուրճիկով հարձակվել է ուսուցչուհու՝ իր դասղեկի վրա և կրակ բացել օդամղիչ ատրճանակից:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, ուսուցչուհու ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակ բացած 15-ամյա դեռահասը տեղի խոշոր գործարարներից մեկի որդին է:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02