Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
հունիսի 9-ին Կարդինալ Դոմինիկ Դուկան Հայաստանի ու Չեխիայի նախագահներին ուղղված իր նամակում կոչ է արել, որպեսզի Չեխիայի Հանրապետությունը նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ցեղասպանության մասին որոշում կայացնի։
Իր նամակում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին` քրիստոնեական հիասքանչ Հայաստանի մայրաքաղաք Երևանից իրեն հեռախոսով ողջյուններ փոխանցելու համար։
«Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան կատարած իմ այցից, որը տեղի ունեցավ Ձերդ գերազանցության և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով, հիշողությանս մեջ վառ են մնացել հայ ժողովրդի խորը հավատքն ու հյուրընկալությունը ։ Մեր նախագահին շնորհակալություն եմ հայտնում 1915 թվականին հայ ժողովրդի ցեղասպանության հուշահամալիրում իր արտահայտած կարծիքի համար։ Անցյալ տարի ինքս ծաղկեպսակ դրեցի այդ հուշարձանին` Նորին սրբության ու իմ հայ ընկերների ուղեկցությամբ։ Նմանապես այդ ցավալի իրադարձությունները հիշատակեցինք Պրահայի Սուրբ Վիտի, Վացլավի և Վոյտեխի տաճարում անցկացված պատարագի ընթացքում։ Շնորհակալ եմ նախագահ Միլոշ Զեմանին իր տեսակետի ու մտադրության համար, որ Չեխիայի Հանրապետությունը, որը հայ ժողովրդի 100-ամյա հիշողության մասին վեպ է նվիրել, ինչպիսին է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որպեսզի 101 տարի անց Հայոց ցեղասպանության մասին իր վերաբերմունքը հայտնի։ Ցավի և տառապանքի, խորը հավատքի, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի և առաջին քրիստոնեական պետության նվիրվածությունից աճում է նաև կրոնական ազատության ծառը, փոխադարձ հարգանքն ու եղբայրությունը։ Տեղին են Հիսուսի խոսքերը. «Ճշմարտությունը կազատի Ձեզ»»,- նշել է Դոմինիկ Կարդինալ Դուկան:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02