Հայաստանում այսուհետ կգործի Եվրամիության Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնը, որը ավելի համակարգված աջակցություն կցուցաբերի երիտասարդներին և երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին «Էրասմուս+» կրթական ծրագրի հնարավորություններին ծանոթանալու հարցում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ուրախ է կենտրոնի բացման կապակցությամբ և հավատում է, որ Հայաստանի երիտասարդությունը այսուհետ ավելի մեծ ներգրավվածություն կունենա Էրասմուս+ ծրագրերին: «Եվրամիությունը ծախսում է միլիոնավոր եվրոներ, որպեսզի ամբողջ աշխարհի և մասնավորապես հարևան երկրների երիտասարդները հասանելիություն ունենան այս ծրագրերին և կարողանան օգտվել եվրոպական կրթական միջավայրից, մասնակցել դասընթացներին, ծանոթանալ միմյանց մշակույթին, հարստացնել գիտելիքները, մի շարք մարդկանց հանդիպել և ի վերջո կառուցել շատ կարևոր ցանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ գոհ չէ երիտասարդների մասնակցության վիճակագրությունից, քանի որ կարծում է՝ ավելի մեծ թվով երիտասարդներ պետք է ներգրավվեն այս ծրագրերում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նույնպես կարևորեց կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այս շատ օգտակար է լինելու երիտասարդների համար: «Նախարարությունը ողջունում է կենտրոնի բացումը հատկապես այն առումով, որ թիրախային խումբը հենց երիտասարդներն են, երիտասարդական հասարակական կազմակերպությունները»,- նշեց Թամարա Թորոսյանը: Հայաստանում «Էրասմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ծրագրային համակարգող Լանա Կառվոլան իր հերթին շեշտեց, որ այսուհետ կենտրոնի միջոցով անհատները, ՀԿ-ները, լրատվամիջոցները ավելի համակարգված կերպով կկարողանան ուղղել իրենց հարցերն ու քննարկել զանազան գաղափարներ: Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին և մրցութային կարգով կենտրոնի աշխատանքների համակարգումը փոխանցում է Արևելյան գործընկերության 6 անդամ պետություններից մեկում գործող կազմակերպությանը, այս դեպքում՝ Գյումրիում գործող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց, որ պատիվ ու պատասխանատվություն է իրականացնել կենտրոնի համակարգման աշխատանքները:
© shamshyan.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01