ՀՀ առողջպահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է.
«Հանրապետության որոշ դեղատներում ապակե ամպուլաներում արտադրված նատրիումի քլորիդի լուծույթները վաճառվում են 10-15 հազար դրամով։ ՀՀ առողջապահության նախարարությունը դա համարում է անթույլատրելի, մանավանդ, որ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել քիմիաթերապիայի ժամանակ։ Պատճառն այն է, որ տվյալ պարագայում պետք է խուսափել պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ:
Նախարարությունն այս առթիվ դիմել է Ֆարմատեք կազմակերպության ղեկավարությանը։ Այնտեղից մեզ տեղեկացրել են, որ համաձայն Պակլիտաքսել դեղանյութ պարունակող օրիգինալ դեղամիջոց արտադրողի դեղի օգտագործման հրահանգի , ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված Պակլիտաքսել դեղանյութ պարունակող վերարտադրված (գեներիկ) բոլոր դեղերի ընդհանուր բնութագրերի (SmPC) 6.2 և 6.6 կետերի (http://pharm.cals.am/pharm/data/drug_120339/1490609614369.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_120965/1411546015350.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_123073/1480322902905.pdf,http://pharm.cals.am/pharm/data/drug_122282/1455264785553.pdf), անհրաժեշտ է բացառել այդ դեղամիջոցի ուղղակի շփումը պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ:
Պակլիտաքսելի ներարկման լուծույթը անհրաժեշտ է պահել ապակյա, պոլիպրոպիլենային կամ պոլիօլեֆինային կոնտեյների մեջ: Նաև դեղամիջոցի ներարկումը անհրաժեշտ է կատարել պոլիվինիլքլորիդ չպարունակող (PVC-free) պոլիէթիլենային ներարկման համակարգի միջոցով, որը պետք է պարունակի ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր:
Հաշվի առնելով վերոնշյալը` Ֆարմատեք ընկերությունը ներդրել է նատրիումի քլորիդի 0.9% 500մլ ինֆուզիոն լուծույթի արտադրություն պոլիօլեֆինային կոնտեյների մեջ, որը լիովին կերառելի է նման դեպքերում և առաջարկվում է մոտ 1000 դրամով: Դրանք կարելի է ձեռք բերել հետևյալ դեղատներից։
Ֆարմատեքից նաև տեղեկացնում եմ, որ բանակցություններ են վարում Հայաստանի Հանրապետությունում ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր պարունակող պոլիէթիլենային ներարկման համակարգերի մատչելիությունը ապահովելու համար>:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01