Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը հինգշաբթի 12 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արամ Պետրոսյանին, որն անցած տարի պատանդներ է վերցրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում, հայտնում է ТАСС-ը:
Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով (որպես զենք որևէ առարկայի օգտագործմամբ երկու կամ ավելի մարդկանց պատանդ վերցնելու մասին) և 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն): Նրան նշանակվել է պատիժ՝ խիստ ռեժիմի բանտում 12 տարվա ազատազրկման տեսքով: Պատիժը կրելու ժամկետը հաշվարկվելու է նրա կալանքի տակ գտնվելու պահից՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից: Դատավորը նաև բավարարել է 50 հազար ռուբլու չափով տուժողի քաղաքացիական հայցը:
Բացի այդ, դատարանը Պետրոսյանին նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում. պատիժը կրելուց հետո նա առանց մասնագիտացած պետական մարմնի թույլտվության չի կարողանա դուրս գալ Մոսկվայի շրջանի սահմաններից և փոխել բնակության վայրը:
Պետրոսյանը կալանքի տակ է վերցվել դատարանի դահլիճում: Դուրս գալով նիստերի դահլիճից՝ նա բղավել է. «Պատմությունն ինձ կարդարացնի»:
Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել է մեղքը: Մասնավորապես՝ քննության ընթացքում գործարարն ընդունել է պատանդներ վերցնելու մեղքը, բայց ոչ ահաբեկչության սպառնալիքը: Պետական մեղադրողը խնդրել էր դատապարտել մեղադրյալին 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի կալանավայրում:
Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել անցած տարվա օգոստոսին և չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02