Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 14 խոտածածկ տարածքում, իսկ սեպտեմբերի 6-ին 28 խոտածածկ տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել և արձագանքել: Ինչ վերաբերում է Բյուրականի հրդեհին, որը բռնկվել է սեպտեմբերի 3-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 12 կմ պարագծով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանը:
«Բոլոր ահազանգերին արձագանքել ենք, Ջաջուռ գյուղի հարակից տարածքում այրվում է 5-6 հա տարածք: Երեք մարտական հաշվարկ է մեկնել՝ 35 փրկարարով, զինվորական զորամասից միացել են 40 զինծառայողներ ու բնակիչներ: Հիմա միջոցներ են ձեռնարկվում, որ Ջաջուռ գյուղ չհասնի հրդեհը, երևի որոշ ժամանակ անց հաստատ կասենք, որ հրդեհը չի հասնելու անտառային հատված և չի հասնի գյուղ»:
Անդրադառնալով Բյուրական գյուղի հարակից տարածում բռնկված հրդեհին՝ Գաբրիելյանն ասաց, որ հրդեհի ահազանգից հետո ազդարարվել է հավաք, հինգ մարտական հաշվարկ միանգամից մեկնել է դեպքի վայր, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, իսկ առաջնային քայլերը միշտ արվում են այն ուղղությամբ, որ հանկարծ կրակը չհասնի բնակելի տարածք:
«Բյուրականում օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք՝ օդային հետախուզման նպատակով, ստացել ենք տեղեկատվություն և օգտագործել հրդեհաշիջում իրականացնելու համար:
Բյուրականում այս պահին 12 կմ պարագծով աշխատանքներ են տարվում, մոտ 535 հա տարածքով է հրդեհը գնում, բայց դա չի նշանակում, որ այդքան տարածք է այրվում, իսկ 100 հա տարածք ունենք վառված, անտառները դեռ չենք կարող ասել»,- նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը :
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02