ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր նախաձեռնել են «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հնգամյա հանրային քարոզարշավը, որը համաշխարհային նույնանուն արշավի հայաստանյան նախաձեռնությունն է:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման նպատակներն ընդգծում են երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացման անհրաժեշտությունը եւ խրախուսում անդամ պետություններին իրականացնել գործուն քաղաքականություն: Հայաստանյան արշավի նպատակն է նվազեցնել մեր երկրում երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ՍՕՍ մանկական գյուղերի տնօրեն Աշոտ Քոչարյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Գայանե Վարդանյանը եւ «Սեյվ դը չիլդրեն»-ի ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցը ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել հնգամյա քարոզարշավի կազմակերպման նպատակը, խնդիրները եւ հրավիրել նրան մասնակցելու հանրային արշավի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք պաշտոնական մեկնարկին:
Արա Բաբլոյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունը եւ նշել, որ մոտեցումները պիտի լինեն կշռադատված՝ երեխաներին չվնասելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է միավորել ջանքերը՝ երեխաներին աջակցելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու գործում: Արա Բաբլոյանը նշել է, որ պետք է նախապատրաստել հասարակությանը, կրթության միջոցով հասնել հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քաղաքացիական հասարակությանը մտահոգող հարցերին տալ լիարժեք լուծումներ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44