Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ տնօրեն Հրանտ Ենոքյանը, Հայաստանի կյոկուշին կարատեի ասոցիացիայի մարզիչները: Ասոցիացիան բաղկացած է 8 առանձին ֆեդերացիաներից, որոնցից խորհրդակցությանը մասնակցել են 5-ի ներկայացուցիչները:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը նշել է, որ ինչպես կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի, այնպես էլ մյուս մարզաձևերի ձևավորվող ֆեդերացիաների գործունեության հիմքում լինելու է հստակ ու համախմբված աշխատանքը, մասնավորապես մարզիչների պարտադիր լիցենզավորման, մարզումային ճիշտ ժամանակացույցի, ֆեդերացիայի և մարզչական կազմի ակտիվ համագործակցություն և այլ առումներով: Քաղաքապետի խորհրդականը բեղմնավոր աշխատանք ու հետագա հաջողություններ է մաղթել Հայաստանի կյոկուշին կարատեի ասոցիացիայի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին: Գոռ Վարդանյանը կարևորել է նաև ասոցիացիայի կազմում գործող ևս 3 ֆեդերացիաների ներգրավվածությունը Երևանի ֆեդերացիայի աշխատանքներում:
Կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ջանք ու եռանդ չի խնայի համագործակից կառույցների հետ միասնական աշխատանքի ու նոր ձեռքբերումների համար: Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը մայրաքաղաքային ֆեդերացիաներին, մարզիչներին ու մարզիկներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44