Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Աստանա, որտեղ կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Դրանից հետո Թուրքիայի առաջնորդը կուղևորվի Ադրբեջան: Այցերի այդ աշխարհագրությունը համընկել է Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարն ավելի ու ավելի է հեռվանում, ինչն Էրդողանին դրդում է այլ դաշինքներում քաղաքական դաշնակիցներ փնտրել, գրում է gazeta.ru-ն:
Թուրքիայի առաջնորդը պատրաստվում է մասնակցել Աստանայում կայանալիք Գիտության և տեխնոլոգիաների հարցերով իսլամական համագործակցության կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովի անցկացման գաղափարը պատկանում է հենց Նազարբաևին: Նա այդ մասին հայտարարել է 2016 թվականին Ստամբուլ կատարած այցելության ժամանակ:
Հանդիպման մասին հայտարարությունում ընդգծվում է Էրդողանի սպասվող այցի բարեկամական բնույթը: Իսկապես, երկրների միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին, հենց Ղազախստանն է միջնորդ հանդիսացել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, երբ 2015 թվականին թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24-ը:
Նազարբաևը, բացի այդ, դարձել է առաջին նախագահը, ով Թուրքիա է այցելել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ եվրոպական երկրների մեծ մասն անհանգստություն է հայտնել տապալված փորձին հաջորդած թուրքական կառավարության գործողությունների առիթով:
Հատկանշական է, որ Ղազախստանում վեհաժողովից անմիջապես հետո Էրդողանը կմեկնի Բաքու՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Այդ ինտենսիվ ժամանակացույցը և այցերի քարտեզը պատահական չի թվում և հնարավոր է՝ կապված է նրա հետ, որ վերջին մի քանի ամիսներին զգալիորեն վատթարացել են Թուրքիայի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները:
Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարությունը պետք է կողմնորոշվի միությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի հարցում և «անբարոյական» է անվանել եվրոպական երկրների դիրքորոշումը, որոնք փորձում են Թուրքիային ստիպել դադարեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը:
tert.am
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02