Հանրապետությունում սեպտեմբերի 8-ի դրությամբ մթերվել է 35 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 3000 տոննա ավելի պտուղ-բանջարեղեն է մթերվել: Հանրապետությունից սեպտեմբերի 8-ի դրությամբ արտահանվել է 78 հազար տոննա պտուղ-բանջաղեն: Հիմնական մասը` 74 հազար տոննան, արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, 350 տոննան Վրաստան: Լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ մթերման եւ արտահանման աշխատանքները շարունակվում են: «Հիմա մենք ակտիվորեն պատրաստվում ենք խաղողի մթերմանը: Վերամշակողները այս տարի պատրաստ են մինչեւ 140 հազար տոննա խաղող ընդունել»,-ասաց նա:
Մակարյանի խոսքով` խաղողի պահանջարկն այս տարի բավական մեծ է, եւ մթերման գինն էլ կապված է ոչ միայն պահանջարկից, այլեւ խաղողի որակից: «Արդեն 1400 տոննա խաղող է մթերվել: Միջին գինը այս տարի եւս 130 դրամ է սահմանված: Մթերումներն արդեն սկսել է երեք ընկերություն»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը նշեց, որ անցած տարվանից խաղողի մթերման հետ կապված դեռեւս 84.3 միլիոն դրամի պարտք կա: «Ամենախնդրահարույցը մնում է «Վինար» ընկերությունը, որը դեռեւս 30 միլիոն դրամի պարտք ունի»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ մթերման գործընթացը հարթ եւ առանց խոչընդոտների, իսկ հերթերի կազմակերպման համար վերահսկողություն կիրականացվի:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02