ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA) Թուրքիայից ԱՄՆ կատարվող բեռնափոխադրումների համար խիստ վերահսկողություն կսահմանի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչությունը Թուրքիայից եկող չվերթներում բեռների ստուգման կարգի խստացման մասին հատուկ շրջաբերական է հրապարակել:
Ըստ Էրմենիհաբերի՝ TSA-ի խոսնակ Մայքլ Ինգլանդը նշել է, որ նման քայլով ԱՄՆ-ն փորձում է պատասխանել բեռնափոխադրումների ոլորտում ի հայտ եկած նոր սպառնալիքներին և բարձրացնել համաշխարհային ավիացիայի անվտանգության շեմը:
Ինգլանդը հավելել է նաև, որ նոր կանոնակարգի համաձայն պարտադիր կդառնան այն անվտանգության գործընթացները, որոնք մինչ այժմ Թուրքիան կամավոր կերպով իրականացնում էր ԱՄՆ ուղարկվող բեռների համար:
Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է նաև, որ բեռների ստուգման ընթացակարգի խստացման անհրաժեշտություն է առաջացել մասնավորապես Ավստրալիայում գրանցված մի դեպքից հետո: 2017թ. հուլիսին ավստրալական ոստիկանությունը Թուրքիայից ժամանած մի բեռնատար ինքնաթիռում քողարկված ռումբ էր հայտնաբերել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ռումբը ուղարկվել էր «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի կողմից և նախատեսված էր հուլիսի 15-ի Սիդնեյ-Աբու Դաբի չվերթներից մեկում ահաբեկչություն իրականցնելու համար
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02