ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից շատերն են բողոքում: Եվ բողոքում են ոչ միայն այն պատճառով, որ իրենք քաղաքական այլ կողմորոշումների կողմնակից էին ու կցանկանային մեր երկիրը տեսնել եվրոպական ընտանիքում: Դժգոհությունների պատճառներից մեկն էլ այն է, որ իրականություն չդարձան մինչ այդ տրված խոստումները: Խոստումներն, ի դեպ, շատ պայծառ էին և գծագրում էին չափազանց լայն հեռանկարներ: Իրականությունն, ընդհակառակը, ստացվեց ոչ միայն նեղ, այլև չափազանց անհարմար:
Եվ ահա, երբ վրա է հասնում բացատրություններ տալու ժամանակը, հնչում են ամենատարբեր հիմնավորումներ, բերվում են թվեր ու ցուցանիշներ, խոսվում է ներքին ու արտաքին ազդակների մասին: Սրանցից ոչ մեկն առ այսօր հասարակության կողմից չի ընդունվել համոզիչ ու չի մեղմել նրանց դժգոհությունը: Այդ պատճառով էլ, երբ այսօր արդարանալու հերթը հասավ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, բոլորը սպասում էին, որ նա կկրկնի իր նախորդների մտքերը: Սակայն սխալվում էին: Այն, ինչ ասաց Սաֆարյանը, մինչ օրս հնչած բոլոր փաստարկումերից ամենայուրահատուկն էր: Եվ դա մի պարզ պատճառով. նրա խոսքն ընդհանրապես զրկված էր փաստարկումից: Փոխարենը փոխնախարարը գտել էր փրկչական բառերը և առանց վարանելու դա հնչեցրեց: Նա ասաց. «Հայաստանի կանխատեսումները չարդարացան»:
Պարզ, հասկանալի, ոչինչ չպարտադրող և, ամենակարևորը, շատ անկեղծ: Մարդիկ նստել, կանխատեսել էին, բայց դրանք չարդարացան, որովհետև սխալ էին կանխատեսել: Իսկ ինչո՞ւ էին սխալ կանխատեսել: Սա էլ իր պարզաբանումն ունի: Համաձայն նույն Սաֆարյանի` կանխատեսումը որոշակի մեթոդիկա է, որում կա նաև անորոշության գործոն: «Այդ անորոշությունը երբեմն հնարավոր չէ կանխատեսել: Որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ գործոնը պետք է այդպիսին լինի… Այսինքն՝ այն իրողություններով, որոնք կային, որոնք, սակայն, հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, որը բոլորովին կանխատեսողների սրտով չէր»,- ամփոփեց նա:
Վերջ, այսօրվանից ԵՏՄ-ի հարցը կարելի է համարել փակված: Այլևս իմաստ չունի քննարկել, կարծիքներ հայտնել, դժգոհել ու հաշտվել: Մարդը շատ հասկանալի բացատրեց: Ու եթե վաղը կրկին ինչ-որ մի բան շատ վատ կստացվի մեր երկրի համար, անմիջապես հիշեք Պավել Սաֆարյանին և ձեր զայրույթն արագ կանհետանա: Երբեք չմոռանաք անորոշության գործոնի մասին:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47