Սեպտեմբերի 8-9-ին Եվրախորհրդի և Թուրքիայի միջև խոսքի ազատության և ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողով է տեղի ունեցել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքը:
Եվրախորհրդի հանձնաժողովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ: Քննարկվել են Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները խախտող գործողությունները:
Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են Գերագույն դատարանի և սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, ինչպես նաև արտակարգ դրության նոր կազմված հանձնաժողովի անդամները: ԵԽ պատվիրակությունը քննադատել է Թուրքիային ստանձնած պարտավորությունները չկատարելու համար և խիստ նախազգուշացումներ հնչեցրել:
Նշվել է, որ Թուրքիայի դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները պետք է համապատասխանեն ՄԻԵԿ -ի և ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումներին ու իրավական սկզբունքներին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման և մասնավորապես խոսքի ազատության հարցերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական սկզբունքներին ենթարկվելու անհրաժեշտությունը:
- Վերջին զարգացումների ազդեցությունը Թուրքիայի վրա, հատկապես առնչվող օրենքների համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
- Դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները համապատասխանությունը ՄԻԵԿ և ՄԻԵԴ-ի սկզբունքներին:
- Կալանավորումները պետք է կիրառել որպես ծայրահեղ միջոց՝ հիմնված ՄԻԵԿ-ի հիմնավոր կասկածի վրա:
- ԵԽ-ի և Թուրքիայի միջև երկխոսությունն ու համագործակցությունը պետք է շարունակվեն:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02