Վրաստանը Ռուսաստանից հեռանալու համար վճարեց Հարավային Օսիան և Աբխազիան, Ուկրաինան` Ղրիմը, Դոնբասը` Լուգանսկը, և չի բացառվում, որ առաջիկայում վճարի էլ ավելի թանկ...
Ռուսաստանը փաստացի ծանր գին է սահմանել իր քաղաքական ազդեցությունից հեռանալ ցանկացող հետսովետական պետությունների համար:
Եթե նույնիսկ ընդունենք, որ «Ելք»-ը ոչ թե արևմտյան փողերի կամ քաղաքական աջակցությամբ է առաջարկում հեռանալ Ռուսաստանից և ինտեգրվել արևմուտքին, այլ զուտ գաղափարական տեսանկյունից , ապա այնուամենայնիվ, «Ելք»ի ղեկավարները պետք է գիտակցեն որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նրանց առաջարկը ուղղված է Հայաստանի պետական շահերի դեմ:
Էլ չեմ խոսում տնտեսական առաջնահերթությունների մասին, քանզի պարզից էլ պարզ է,որ գոնե այս պահին Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ-ն առավել լայն հորիզոններ է բացում, քան արևմուտքին ինտեգրվելը:
Հետևելով Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ պետք է նաև հստակ գիտակցել,որ Հայաստանում արևմտյան ինտրիգներ թույլ տալու դեպքում կիսապատերազմական վիճակում հայտնված մեր երկիրը կհայտնվի ներքին քաղաքական ցնցումների մեջ և չի բացառվում, որ մի օր էլ Սաակաշվիլուն ԱՄՆ-ն Հայաստան ուղարկի՝ մեզ հայրենասիրություն և պետությունը զարգացնելու դասեր տալու:
«Ելք»-ը Խորհրդարանական ուժ է և իրավունք չունի քաղաքական ֆեյք օրակարգեր ձևավորելու կամ արևմուտքում սեփական կշիռը բարձրացնելու նպատակով հակապետական գործունեությամբ զբաղվելու:
Ի դեպ, ինտեգրվելով ԵԱՏՄ, Սերժ Սարգսյանը շարունակում է կառուցողական և զարգացող հարաբերություններ պահպանել արևմուտքի հետ՝ փորձելով Հայաստանը կամուրջ դարձնել ԵԱՏՄ-ի և արևմուտքի միջև:
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15