Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, համաձայն որի՝ Հայաստանում քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ Նախագահից կտեղափոխվի լիազոր մարմին: Տերտերյանն ասաց, որ կառավարությունը կֆիքսի, թե ով է լիազոր մարմինը:
Բացի այդ, ըստ փոխնախարարի, քաղաքական ապաստան հայցողների դիմումները կքննվեն ոչ թե 10-օրյա ժամկետում, այլ՝ 30-օրյա, իսկ բողոքարկումները կիրականացվեն դատական կարգով:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը նշեց, որ նախագծում գրված է, թե քաղաքական ապաստան հայցողների դիմումների քննության ժամանակ հաշվի են առնվում հայցողի ներկայացրած փաստական տվյալները, իրավասու մարմիններից ստացված ուսումնասիրությունները: Նա հարցրեց՝ որո՞նք են այդ իրավասու մարմինները:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, որտեղ առաջարկ է արվել հանել վարչարարության մասն ու այն ընդունվել է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ունե՞ք տեղեկություն, թե տարեկան քանի մարդ է դիմում Հայաստան քաղաքական ապաստան ստանալու համար: Վ. Տերտերյանն ասաց, որ Հայաստանից քաղաքական ապաստան հայցողներ դեռևս չեն եղել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ հեգնեց. «Աշխարհում կա՞ այնքան խելացի մարդ, որ ՀՀ-ից քաղաքական ապաստան է հայցում: Նման նախադեպ չի եղել, նորմալ է ամեն ինչ»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02