Այս շաբաթ Հայաստանում ընդունել եմ ԱՄՆ-ի առեւտրի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի ներկայացնեն GSP-ի համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայ-ամերիկյան առեւտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Այս ծրագրի շրջանակում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է Միացյալ նահագներ արտահանել արտոնյալ ռեժիմով նվազեցված՝ մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանի արտահանումների 60 տոկոսը ԱՄՆ իրականացնում է GSP ռեժիմի ներքո, մասնավորապես, ալյումինե փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, ջեմեր եւ այլն: Ես հավատացած եմ, որ Հայաստանի գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր մոտ ժամանակներում կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, դեսպանը պատասխանեց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է. «Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առեւտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»:
Ռիչարդ Միլսի խոսքով՝ 1970 ական թվականերին ընդունված եւ այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրների առեւտրային հարաբերությունների իրականացման համար. «Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02