Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի մոտ. կտրուկ վատացել է մի քաղաքացու (ենթադրաբար՝ ֆրանսահայ) ինքնազգացողությունը, իսկ ժամանած շտապօգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, նա տեղում մահացել է:
Նրան ուղեկցել են երկու տարեց կանայք:
Ականատեսների խոսքով, քաղաքացին հանկարծ վատ է զգացել ու ընկել գետնին: «Ներկաներից մեկը մոտ 15 րոպե սրտի մերսում էր անում, իսկ շտապօգնությունը եկավ բավական ուշացումով՝ մոտ 25 րոպե անց: Դրանից եւս 20 րոպե անց եկավ երկրորդ շտապօգնության մեքենան՝ արդեն սրտաբանական բաժանմունքից:
Ինչ-որ պահի տղամարդն ուշքի եկավ, բայց քիչ անց նորից կորցրեց գիտակցությունը եւ քիչ անց մահացավ»,- NEWS.am-ին պատմել է ականատեսներից մեկը:
Լուսանկարները մեզ է տրամադրել ականատեսներից մեկը, ով շտապօգնության աշխատակիցներին հարցրել է, թե ինչու են այսքան ուշացումով եկել ինֆարկտով մարդուն օգնության, ինչին ի պատասխան բժիշկներից մեկն ասել է. «Հիմա դրա ժամանակը չի, խցանումներ էին»:

19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02