ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն ու Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են ներկայացրել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Նանսենի փողոցից և Նոր Նորքի 9-րդ զանգվածից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելիս նույն բաժնի աշխատակիցներն իրենց բաճկոնների գրպանները թմրամիջոց են գցել: Դրանից հետո ոստիկանության նույն բաժնում կատարված անձնական խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նշված թմրամիջոցները և արձանագրվել, թե, իբր, դրանք իրենցն են:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեականգործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլորհանգամանքները:
Մասնավորապես՝ մի շարք քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ի ու Կարեն Օ.-ի հաղորդումների մեջ նշված հանգամանքները: Պարզվել է, որ Արմեն Կ.-ն ու Կարեն Օ.-ն ՀՀ ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկվելուց առաջ իրենց մոտ ապօրինի պահել են թմրամիջոց:
Այս կերպ՝ Արմեն Կ.-ն ու Կարեն Օ.-ն ոստիկանության ծառայողներին անհիմն մեղադրել են հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմիցհանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդհոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված 2 քրեական գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ի գիտություն քաղաքացիների
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքները, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գործող քրեական օրենսդրության համաձայն` հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության փաստով հարուցվել և քննվել է 8, իսկ 2015թ.-ին` 17 քրեական գործ: 2014-2015թթ. քննված քրեական գործերով սուտ մատնություն կատարած մեղավոր անձինք դատապարտվել են:
2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ` սուտ մատնության փաստով հարուցվել և քննվում են արդեն 27 քրեական գործեր, որոնցից 12-ի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47