Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, 2Օ15 թվականին Ուկրաինայի Օդեսայի մարզի կառավարչի պաշտոնում նշանակվելուց եւ այս երկրի քաղաքացիություն ստանալուց հետո, Վրաստանի օրենքների համաձայն, զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից։ Սաակաշվիլին հուլիս ամսին Միացյալ Նահանգներում էր, երբ իմացավ, որ Ուկրաինայի քաղաքացիությունից էլ զրկվել է այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով։ Նախկին նախագահը, ապա նախկին կառավարիչն այսօր չունի որեւէ երկրի քաղաքացիություն։
Եթե Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Օդեսայում նա չի կարողացել իրականացնել դրական որեւէ տեղաշարժ, Վրաստանում նրան մեղադրում են իշխանությունը մոնոպոլիզացնելու եւ դատական համակարգի վրա ճնշումներ բանեցնելու մեջ։ Վրացիները լավ են հիշում Ռուսաստանի դեմ 2ՕՕ8 թվականի հնգօրյա պատերազմը, որը շատերը համարում են հենց Սաակաշվիլիի սխալ հաշվարկների հետեւանք։
Սաակաշվիլին, որն այս օրերին ասուլիսներ է անցկացնում, հայտարարելու, որ սկսում է պայքար ընդդեմ կոռուպցիայի Ուկրաինայում, քչերն են հավատում, որ այստեղ կրթություն ստացած եւ սահուն ուկրաիներեն խոսող Սաակաշվիլին ունի բավարար հիմքեր Պորոշենկոյին հաղթելու համար։ Սակայն նա կարող է դառնալ գործիք Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Յուլիա Տիմոշենկոյի ձեռքում ընդդեմ Պորոշենկոյի։ Իսկ Պորոշենկոն, ըստ վերջին հարցումների, աջակիցների թվով զիջում է նախկին վարչապետ Տիմոշենկոյին։
՝՝Տարբերություն չկա, թե ով է խախտում պետական սահմանները, արեւելքից օտար ներխուժողները, թե՝ արեւմուտքից քաղաքական գործիչները՛՛, ասում է Սաակաշվիլիի ուսանողական տարիների ընկեր, ներկա նախագահ Պորոշենկոն ու ավելացնում, որ նրանք բոլորն էլ պիտի պատասխան տան իրենց գործողությունների համար։ Նրա խոսքերով, այժմ իրավապահ մարմիններն են, որ պիտի ձեռնարկեն քայլեր։ Սահամանն անօրինական կերպով հատողների նկատմամբ դատական գործ հարուցելու անհրաժեշտության մասին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի խոսքերից պարզ է դառնում, որ Սաակաշվիլին կարող է շուտով ձերբակալվել։
Եվ եթե 2ՕՕ3 թվականի Վարդերի հեղափոխության ժամանակ փողոցի կողմից Վրաստանի խորհրդարանի սահմանի խախտումը Սաակաշվիլիին տարավ դեպի նախագահական պալատ, Լեհաստանի կողմից Ուկրաինայի սահմանի խախտումը նրան կարող է տանել դեպի դատարան։
amerikayidzayn.com
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27