Դեֆոլտի մասին մտահոգությունների համար հիմքեր չկան՝ արտաքին պարտքը սպասարկելու համար միջոցներ կան։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանեն մամուլում այսօր հրապարկված տեղեկատվությունը, թե կառավարությունում տեղի ունեցած 2018 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նախարարություններին հանձնարարվել է 7 տոկոսով կրճատել ծախսերը և անգամ մտահոգություն է հնչել արտաքին պարտքը սպասարկել չկարողանալու պատճառով դեֆոլտի առջև կանգնելու հավանականության մասին:
«Բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ամեն տարի էլ ծախսերի օպտիմալացման հարց դրվում է, և դա նորություն չէ: Ծախսերի կրճատման որևէ տոկոս չի սահմանվել. հիմնական մոտեցումը ծախսերի հասցեականությունը, նպատակային լինելն ու արդյունավետությունն է:
Իսկ արտաքին պարտքը սպասարկել չկարողանալու և դեֆոլտի մասին մտահոգություններ քննարկումների ժամանակ չեն հնչել այն պարզ պատճառով, որ նման մտահոգությունների համար հիմքեր չկան: Արտաքին պարտքը սպասարկելու համար միջոցներ կան, և գալիք տարվա բյուջեի նախագծում դրանք նախատեսված են»,-հայտնեցին կառավարությունից:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02