Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) տեղի ունեցավ MOLDEX-2017 միջազգային վարժանքի մասնակից անձնակազմի ստուգատեսը: Այս մասինհայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հանդիպեց 26 փրկարար ծառայողից կազմված թիմին, որը շուտով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:
Սեպտեմբերի 18-21-ը ԵՄ «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի շրջանակում Մոլդովայում անցկացվելու է MOLDEX-2017 խորագրով լայնամասշտաբ դաշտային վարժանք:
Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:
Շարային ստուգատեսի ժամանակ ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻ նախարարի և իր անունից բարի ճանապարհ մաղթեց վարժանքին մասնակցող փրկարարներին՝ նշելով, որ հայ փրկարարը միշտ բարձր է պահել իր պետության պատիվը և, կասկած չկա, որ այս դաշտային վարժանքին ևս նրանք լավագույնս կցուցադրեն իրենց բարձր մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը:
Վարժանքին ընդգրկված են Արևելյան համագործակցության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:
Սցենարի համաձայն՝ մասնակից թիմերի հիմնական խնդիրը լինելու է 3 տեսակի աղետներին արձագանքումը (երկրաշարժ, ջրհեղեղ և քիմիական վթար):
Հայ փրկարարները Մոլդովա են մեկնում տեխնիկական լուրջ հագեցվածությամբ: Նրանք կիրականացնեն որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կկիրառեն քիմիական վթարի արձագանքման միջոցներ:
Վարժանքին կհետևեն քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից ժամանած փորձագետներ ու դիտորդներ:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03