Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարը կարևորել է ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին:
Թոնի Մորոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ. «Հայաստան անունը սրբազան է մեզ համար, և մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել Հայրենիքի համար»։
Անդրադառնալով Հայաստանի հետ կապված իր առաջիկա ծրագրերին՝ Մորոյանը հավելել է. «Հայաստանն հյուրընկալելու է 2019 թ.-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT): Կարծում եմ, WCIT-ի հյուրընկալումն անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի լուրջ հարթակ տեղափոխվելու կարիք կա: Աշխարհն ավելի մրցակցային է դարձել և Հայաստանը պետք է չափազանց մրցունակ լինի այս նոր միջավայրում:
Մեր երկիրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ է գրանցում ոչ թե այն պատճառով, որ կրկնօրինակել է, օրինակ, Իռլանդիայի, Իսրայելի կամ այլոց փորձը, այլ որովհետև ստեղծել է սեփական մոդելը, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերները և թերությունները: Հայաստանը խելացի աշխատանք է իրականացրել սփյուռքի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալների օգնությամբ, և նաև օգուտ է քաղել գիտելիքների այն բազայից, որը կուտակվել է այլ երկրներում:
Հիմա անցնում ենք զարգացման հաջորդ փուլ, որը շատ ավելի մրցունակ և բարդ է, քան նախորդը: Կարծում եմ, Հայաստանը պատրաստ է հաղթահարել այդ մարտահրավերը»:
Թոնի Մորոյանը 1991թ-ից աջակցում է Հայաստանի կառավարությանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու գործում: Այսօր արդեն «Վիասֆեր» տեխնոպարկում աշխատում է 20 ընկերություն: Մորոյանի ջանքերի շնորհիվ Երևանում բացվել է Սինոփսիսի մասնաճյուղը: Նա հանդիսանում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տասնյակ ընկերությունների հիմնադիր:
1990թ-ի վերջերին «Microsoft»-ի հետ համատեղ ստեղծել է առաջին էլեկտրոնային գիրքը՝ E-book-ը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02