Իսրայելի դեսպանատան բացումը ֆինանսական խնդիրների հետ է կապված, և Երևանում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչության բացումը շուտ չի լինի, կարծում է Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
Հայաստանը դեռ երկար կսպասի Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության բացմանը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսպիսի տեսակետ հայտնեց Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
«Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության բացումը հիմնականում կապված է ֆինանսական խնդիրների հետ։ ԱԳՆ-ի հատուկ բաժինն է որոշում, թե որքանով է նպատակահարմար այս կամ այն երկրում ներկայացուցչություն բացելը»,- ասաց Ցինկերը։
Նրա խոսքով` Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն չբացելու պատճառը քաղաքական չէ։ Այս պահին երկու երկրի առաջ ծառացած գլխավոր խնդիրը վիզային ռեժիմի չեղարկումն է։ Իսրայելը վիզային ռեժիմը չեղարկել է Վրաստանի հետ, բայց հետևանքն այնքան էլ գոհացուցիչ չի եղել։
«Վիզային ռեժիմի չեղարկումից հետո Վրաստանի քաղաքացիներից շատերը եկան Իսրայել և քաղաքական ապաստան խնդրեցին։ Քանի դեռ համապատասխան ծառայությունները քննում էին նրանց գործերը, այդ մարդիկ հաստատվեցին Իսրայելում»,- նշեց Ցինկերը։
Վիզային ռեժիմի ազատականացման հարցը քննարկվել է նաև Իսրայելի տարածքաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի երևանյան այցի ժամանակ։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27