Սփյուռքի Հայկական Վերածնունդը ուղերձ է հղել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին.
Արժևորելով և բարձր գնահատելով Հայաստան-Սփյուռք անքակտելի կապը, Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ահազանգում է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ռեժիմը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի կազմակերպմամբ կրկին անգամ նենգափոխում և չարաշահում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ռեժիմը ոչ միայն չի բավարարվում Սփյուռքի ռեսուրսները խաբեությամբ մսխելով, այլ նաև ամեն գնով աշխատում է ստեղծել պատրանք, որ իբր Սփյուռքը սատարում է իր գործունեությունը։
Հատկապես հեգնական է հնչում համաժողովի ընտրված վերնագիրը՝ «փոխադարձ վստահություն»: Սփյուռքը վաղուց դադարել է վստահել ներկայիս իշխող վարչակարգին, ելնելով այդ վստահության չարաշահման անցյալի դառը փորձից: Սփյուռքը Հայաստանի իշխանությանը վերաբերվում է որպես կոռուպցիայի մեջ թաղված, ապազգային վարչակազմ, որի հետ Սփյուռքը պարզապես համակերպվում է, հույս ունենալով, որ ապագայում իրավիճակը կբարելավվի։ Սակայն ցանկացած Հայաստան-Սփյուռք ձեռնարկ ապարդյուն է և ինքնանպատակ, եթե այն չի առնչվում Հայաստանի ամենահրատապ մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ՀՀ ինքնիշխանության դեմ սպառնալիքները, համատարած կոռուպցիան, արտագաղթը, Արցախի անվտանգությունը և Հայաստանի հետ վերամիավորումը: Այս և նման կարևոր այլ հարցեր բացակայում են համահայկական համաժողովի օրակարգից, հետևաբար վերածելով այն ձևականության և կարևոր ռեսուրսների վատնման։
Սերժ Սարգսյանի ռեժիմը ի զորու չէ լուծել որևէ քաղաքական կամ տնտեսական խնդիր, քանի որ այն չունի ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակություն: Ավելին, հենց ինքը ռեժիմը իր կործանարար գործունեությամբ վերածվել է համազգային գերխնդրի, որը հրատապ լուծում է պահանջում։
Հայաստանի քաղաքացիները զրկված են ղեկավար ընտրելու իրական հնարավորությունից, և հետևաբար չունեն լեգիտիմորեն լիազորված մարմին, որն իրավասու կլիներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատշաճ մակարդակով և բովանդակությամբ կարգավորելու։ Մյուս կողմից, Սփյուռքը նույնպես համաժողովում լիարժեք ներկայացված չէ, քանի որ չկա Սփյուռքը ամբողջովին ներկայացնող մարմին: Այնտեղ հրավիրված են միայն կազմակերպություններ ու անձինք, ովքեր ցանկալի են ռեժիմի համար և նրա կործանարար գործունեության նկատմամբ աչք են փակում: Հետևաբար՝ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի որոշումները չեն ներկայացնում ոչ Հայաստանի քաղաքացիների և ոչ էլ Սփյուռքի դիրքորոշումը և ցանկությունները:
Համաժողովը պարզապես գործիք է ռեժիմի ձեռքում՝ սփյուռքում իր դիրքերն ամրապնդելու և լեգիտիմության շղարշն ամրապնդելու համար: Ավելին, համագործակցելով ՀՀ վարչակազմի հետ Սփյուռքի ներկայացուցիչները անուղղակիորեն մասնակցում են Հայաստանի ինքնիշխան պետականության կործանմանը և գաղութացմանը: Այդ պատճառով համաժողովի օրակարգը համարում ենք կեղծ, ապազգային և անօրինական, իսկ սփյուռքահայ մասնակիցներին կոչ ենք անում սթափվել, չդառնալ ռեժիմի գործիքը և իրենց ջանքերը ուղղել Հայաստանը ռեժիմից ազատագրելուն, գաղութացման դեմ պայքարին, Հայաստանի ժողովրդավարեցմանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը:
15.9.2017 թ.
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն
1in.am
12:03
11:48
11:31
11:13
10:59
10:58
10:45
10:23
10:06
09:45
09:36
09:27
09:15
09:01
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02