Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Լ. Գ.-ին և «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռ. Հ.-ին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին, հաղորդում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը։
Այսպես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Գ.-ն, բնակարանների հափշտակությունների վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռ. Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև նրա դստերը բարեխիղճ գնորդ ճանաչելու պայմաններ ստեղծելու ապօրինի գործողության համար Ռ. Հ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.763.750 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Մասնավորապես, Լ. Գ.-ն, իր վարույթում քննվող քրեական գործով ձերբակալված Ա. Ս.-ից հարցաքննության միջոցով տեղեկացել է, որ վերջինս Հյուսիսային պողոտա 11-րդ շենքի բնակարաններից մեկին խարդախությամբ տիրանալուց հետո, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առուվաճառքի շինծու պայմանագիր է կնքել Ռ. Հ.-ի հետ, իսկ իրականում որպես գրավ նշված բնակարանն անվանափոխել է նրա դստեր անվամբ: Դրա դիմաց Ռ. Հ.-ն խոստացել է տարեկան 60 տոկոս տոկոսադրույքով 100.000 ԱՄՆ դոլար տալ Ա. Ս.-ին, մինչդեռ տարբեր պատճառաբանություններով ձգձգել և այդպես էլ չի տվել:
Քննիչ Լ. Գ.-ն, այդ մասին տեղեկանալուց հետո, Ռ. Հ.-ի նկատմամբ վաշխառության համար քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև նրա դստերը վերը նշված բնակարանի բարեխիղճ գնորդ ճանաչելու և սեփականության իրավունքը պահպանելու պայմաններ ստեղծելու համար, 2015թ. հոկտեմբերի 2-ից մինչև 2015թ. նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ռ. Հ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.763.750 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այսպիսով, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, իսկ Ռ. Հ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:
Քննիչ Լ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
AMI
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56