«Հանրապետականը դրական է գնահատում կառավարության մեկ տարվա գործունեությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ու ոչ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ի ձևավորած կառավարությունն է, և ՀՀԿ-ն է քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար: Որովհետև, եթե այդ կառավարությունը հաջողեր, արդյունքը ՀՀԿ-ի համար ամենևին չէր թողնելու դրական գնահատականի տեղիք, որովհետև կառավարության հաջողության արդյունքը պետք է լիներ ՀՀԿ-ի, այսպես ասած, էական վերափոխումը, այլ ՀՀԿ-ի առկայությունը կամ ձևավորումը: Որևէ այլ կերպ «նոր ոգին» պատկերացնելը հնարավոր չէ, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության առաջ դրվել է հենց այդ խնդիրը:
Եվ եթե այսօր շարունակվող ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարապետյանի կառավարության աշխատանքը, դա նշանակում է, որ այդ աշխատանքում չկա որևէ դրական բան պետության և հանրության համար, կամ չկա այնքան, որ այդ աշխատանքը դրական գնահատվի այդ տեսանկյունից: Որովհետև չի կարող այն դրական լինել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ հանրության տեսանկյունից: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի գնահատականը վկայում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությանն այդպես էլ չի հաջողվել դրված խնդիրը՝ լինել փոփոխության խորհրդանիշ և «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն ներկայումս ունի կառավարությունից գոհ լինելու բոլոր հիմքերը, որովհետև այդ կառավարությունն իր գործունեության մեկ տարվա ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ դրա ֆոնին ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը»: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ որակական հնացածության մասին է, Հայաստանի տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի մարտահրավերներին այդ քաղաքական միավորի անհամարժեքության մասին: Հայաստանում որևէ արդյունավետ կառավարության աշխատանքի առաջնային արդյունքը պետք է լինի դա, ընդ որում՝ ոչ թե նպատակը, այլ արդյունքը՝ ինքնաբերաբար ստացվող արդյունքը, որովհետև եթե կառավարությունը հաջողի, ապա դա ինքնըստինքյան նշանակելու է ՀՀԿ-ի հնացածության ընդգծում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01