ARM | RUS |

Գործի անցնելու ժամանակն է. Վահրամ Բաղդասարյան

22.09.17 | 10:44

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

Պարոն Բաղդասարյան, Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանն առաջնահերթություն սահմանեց ներգաղթը` ուղենիշ սահմանելով 2040 թ. 4 մլն բնակչություն: Հանրապետականն ինչպե՞ս է պատրաստվում ապահովել այդ արդյունքը, եթե շատ մասնագետներ՝ որպես արտագաղթի հիմնական պատճառ, նշում են ոչ թե սոցիալ-տնտեսական պայմանները, այլ անարդարությունն ու վստահության պակասը:

– Այո, ամենակարևոր հանգամանքը վստահության վերականգնումն է և ապագայի հանդեպ անորոշության վերացումը: Արտագաղթի հիմնական պատճառներից է նաև արդարության պակասը, այսինքն` պաշտպանվածության պակասը, իրավական դաշտում քաշքշուկները: Հիմա մենք թիրախավորել ենք այդ կետերը: Մեր հարցումները ցույց են տալիս, որ շատ քիչ տոկոսն է սոցիալական խնդիրը բարձրացնում: Մենք որդեգրած այդ քաղաքականությանը, ի վերջո, վերջ դրեցինք, որ 1-2 տարվա կտրվածքով էին ծրագրեր մշակվում, որ ասում էին` մենք ենք այս 2 տարին իշխանության, հետո տեսնենք՝ ապագան ինչ կլինի: Ներկայիս ծրագրերը բոլորը միտված են ապագային մինչև 2040 թ.:

Ներգաղթի հիմնական ատրիբուտները վստահության և ապագայի նկատմամբ հավատի բարձրացումն է և արդարության հաստատումը: Բոլոր խոչընդոտները պետք է պարզապես արմատախիլ արվեն: Ինձ թվում է՝ ներգաղթի պոտենցիալ ունենք, որովհետև դարեր շարունակ մեր ժողովուրդը հայտնի է իր հող ու ջրի հետ կապվածությամբ:

Շատ մարդիկ, երբ խոսում ենք նրանց հետ, ասում են, որ, երբ իրենց ուզած պայմանները լինեն, կվերադառնան Հայաստան, իրենց հողն ու ջուրը: Դա նաև Սփյուռքի ամենահին արտագաղթած ընտանիքներին է վերաբերում, ոչ միայն անկախության տարիներին գնացածներին: Եվ մենք պետք է կարողանանք հասնել դրան:

Իրոք, մենք ունենք լուրջ պրոբլեմներ և խնդիրներ: Ինչի՞ց են առաջանում սոցիալական խնդիրները: Սոցիալական խնդիրները հիմնականում առաջանում են անհավասար պայմաններից, արդարության պակասից, որին նաև զուգորդվում է ապագայի նկատմամբ անորոշությունը:

Այսօր, եթե ծնողի հետ խոսում ես, ասում է` լավ, կրթությունից չենք բողոքում, բայց ավարտելուց հետո ի՞նչ պետք է անի իմ երեխան: Եթե մենք ունենանք հեռանկարային, կարճաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր, որ հիմա անում ենք, որ ծնողը հստակ իմանա, որ ավարտելուց 5 տարի, 10 տարի հետո Հայաստանի Հանրապետությունում ինչ հեռանկարներ կան:

Առաջին հերթին՝ այդտեղ հավատն է պետք: Երկրորդը` մարդիկ իմանան, որ ապագա կա, և կարող են կապվել այս երկրի հետ: Դրա համար մենք պետք է ուսումնասիրենք առաջարկն ու պահանջարկը, ի՞նչ առաջարկ կա մեր երկրում, և ի՞նչ ենք պահանջում կրթությունից, արդյունաբերությունից և տնտեսությունից:

Մենք պահանջում ենք, որ իմանանք, թե 5-10 տարի հետո զարգացման ինչ հեռանկարներ կան, նման մասնագետներ պատրաստենք: Անկախությունից հետո ինժեներական կորպուսը մենք վերացրեցինք, այսինքն՝ դա արդյունաբերության զարգացման պակասի հետևանքն էր: Իսկ մի ժամանակ մեր ամենամեծ հիմքն ինժեներական կորպուսն էր, որովհետև մենք արդյունաբերական երկիր ենք եղել: Հիմա, եթե մենք զարգացնում ենք արդյունաբերությունը, բայց մասնագետների պակաս կա, այդտեղ լուրջ խնդիր ենք ունենում:

Քիմիական արդյունաբերության գիգանտներ ենք ունեցել, բայց, հասկանալի է, պահանջարկի, այլ խնդիրներով և պատճառներով քայքայվեցին: Հիմա եթե շեշտը դնենք քիմիական արդյունաբերության վրա, մենք մի մասնագետ չունենք, մնացել են մի քանի մասնագետներ, թոշակառուներ, որ տարեցտարի պակասում են: Այսինքն` պետք է նորից ստեղծենք: Եթե մենք կարողանանք այս ծրագրերն իրականություն դարձնել, ինձ թվում է՝ նախագահի հայտարարած ներգաղթի ծրագիրն իրականացնելի է: Չիրականացնելի ոչինչ չեմ տեսնում:

Ձեր խոսքից հետևում է, որ, օրինակ, դատարաններում կոռուպցիան բացառվելու է, քաշքշուկները վերանալու են, քաղաքացիները պետական մարմինների հետ հարաբերություններում այլևս խնդիրներ չեն ունենա, և այլն: Բայց այդ ամենի մասին տարիներ շարունակ է խոսվում, իսկ գործնականում իրավիճակն այդքան էլ չի փոխվել:

– Դատաիրավական համակարգում խնդիրը դատավորների քիչ քանակությունն է և գործերի ահռելի քանակը: Մեկ դատավորին մեկ ամսում 30-40 գործ է բաժին ընկնում: Դա պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ: Համակարգային փոփոխություններ են պետք: Իրոք, քաշքշուկները շատ են: Պետք է բացառվեն միջնորդությունները, անհավասար մոտեցումները: Մենք դատավորների աշխատավարձը բավականին բարձրացրեցինք, որպեսզի ավելի օբյեկտիվ լինեն, բայց չէի ասի, թե դա լիովին աշխատել է: Ասում են` է, ինչ ենք ստանում, որ: Գործերն իրոք շատ են, հողային, անձնական, վարչական վեճերը կուտակվում են:

Բայց խոստումներն էլ են կուտակվում, իշխանությունն անընդհատ ասում է` պետք է ուսումնասիրենք, տեսնենք՝ ո՞րն է խնդիրը:

– Ինձ թվում է` ուսումնասիրությունների ժամանակն անցել է, և կտրուկ քայլեր պետք է արվեն այդ ոլորտում:

Խնդիրներն ու նույն իրավիճակը բոլոր ոլորտներում են, ոչ միայն՝ դատական:

– Բոլոր ոլորտներում պետք է աշխատենք: Կառավարությունը մեկ տարվա արդյունքները ներկայացրեց, բայց արդեն ժամանակն է, որ հանրությունն իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունները: Արդեն գործի անցնելու ժամանակն է: Մենք, իհարկե, այս բառերը շատ ենք ասում, 10 տարի, 5 տարի առաջ էլ էինք ասում, որ գործի անցնելու ժամանակն է:

Իսկ ինչո՞ւ չեք անցնում գործի:

– Եթե գործի անցնելու տեմպերը մեզ բավարարած լինեին, բնականաբար, այս փոփոխությունները չէին լինի: Ընդ որում` համակարգային փոփոխությունը, որ հեղափոխություն էր, խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը, կառավարության փոփոխությունը, և այլն: Կարծում եմ` կադրերը փոխելով չէ, որ պետք է խնդիրները լուծենք: Համակարգային ճիշտ լուծումներ պետք է գտնենք: Ես չեմ կարծում, որ մեկ ուրիշը կարող էր լինել և կարողանալ այս խնդիրներն օբյեկտիվորեն լուծել:

Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, թող տան այդ լուծման ճանապարհները: Վերացել է այն, որ միայն մենք ու մեր առաջարկները պետք է քննարկենք: Ցանկացած խելամիտ առաջարկություն քննարկման սեղանին է դրվում: Բայց ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում, օրինակ` տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք բավականին լավ վիճակում ենք, նաև հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիրքը, պատերազմական վիճակը և այլն:

Շարունակությունը՝ 168.am


4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային...

00:40

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

18:14

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի...

18:01

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր...

16:22

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն...

15:58

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի...

15:47

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի...

15:32

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների...

15:14

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան...

15:03

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և...

14:45

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է...

14:23

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են...

14:05

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ....

13:17

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր...

13:09

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

12:55

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա...

12:03

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր որոշում

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր...

11:43

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների...

11:25

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են հողատարածքներ

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են...

11:13

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի. Թրամփ

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի....

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44