Ֆինանսիստ Ջորջ Սորոսը համարում է, որ 2017 թվականին Ռուսաստանին կարող է սպառնալ սնանկացում, երբ ժամանակը գա վճարելու արտասահմանյան վարկերի նշանակալի մասը: Դրանից խուսափելու համար, Պուտինը ցանկանում է Եվրամիությունը հրել խորտակման: Այդ մասին միլիարդատերը հայտարարել է Project-syndicate.org-ում հրապարակված հոդվածում:
Ֆինանսիստի խոսքերով` Ռուսաստանի ներկա նախագահ Վլադիմիր Պուտինի հանրահայտ լինելը հիմնված է «հասարակության հետ պայմանագրի վրա», որի համաձայն նա պետք է ապահովի ֆինանսական կայունություն և կենսամակարդակի անընդհատ աճ:
«Արևմտյան պատժամիջոցների և նավթի գնի կտրուկ անկման հետևանքով Ռուսաստանի իշխանությունները ի վիճակի չեն պահելու այդ խոստումներից ոչ մեկը: Ռուսաստանի բյուջեի պակասորդը կազմում է ՀՆԱ-ի 7%-ը և կառավարությանը հարկ է լինում այն կրճատել մինչև 3%, որպեսզի արժեզրկումը վերահսկողությունից դուրս չգա: Այս և այլ իրադարձություններ բացասական հետևանքներ կունենան կենսամակարդակի և աշնանը խորհդարանական ընտրությունների նախօրեին ընտրողների կարծիքի վրա»,- նշել է Սորոսը:
Սորոսի խոսքերով` Պուտինին իշխանությունում մնալ կարող է օգնել Եվրամիության փլուզումը, որի քայքայումը Ռուսաստանին կազատի նվազագույնը նրա վրա դրված պատժամիջոցներից: «Ավելին, Պուտինը կարող է ստանալ նշանակալի տնտեսական օգուտներ Եվրոպայի բաժանումից և օգտվել իր կողմից խնամքով աճեցրած հակաեվրոպական կուսակցությունների հետ կապերից»,- նշում է Սորոսը:
Հենց Եվրոպան փլուզման հրելու ցանկությամբ է բացատրվում Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում, որի ռազմական գործողություններն ուժեղացնում են փախստականների հոսքը Եվրոպա: Սորոսը ենթադրում է, որ ներգաղթյալների հոսքը կարող է փլուզել Եվրամիությունը, որը ներկայումս ստիպված է պայքարել հինգ կամ վեց ճգնաժամերի դեմ միաժամանակ, և Պուտինը որպես «հանճարեղ մարտավար» չէր կարող չօգտվել ԵՄ քայքայումը արագացնելու հնարավորությունից:
Սորոսի խոսքերով` ԵՄ ներկա առաջնորդները «սարսափելի սխալ» են թույլ տալիս` Պուտինին համարելով ԴԱԻՇ-ի դեմ պայքարում պոտենցիալ դաշնակից: ԴԱԻՇ-ից դուրս եկող սպառնալիքը Սորոսը համարում է չափազանցված` այն ժամանակ երբ Ռուսաստանին անվանում են Եվրամիության հակառակորդ «կենդալի մնալու պայքարում»:
«Պուտինյան Ռուսաստանը և Եվրամիությունը մասնակցում են ժամանակի հետ մրցավազքին: Պուտինյան Ռուսաստանից դուրս եկող սպառնալիքի դեմ դժվար է պայքարել: Սպառնալիքը ընդունելու անընդունակությունը խնդիրը էլ ավելի է բարդացնում»,- գրում է Սորոսը:
Կենտրոնական բանկի տվյալներով` 2017 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանին հարկ կլինի արտաքին պարտքից վճարել 60 միլիարդ դոլարից քիչ պակաս:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44