Ներկա պահին «Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային և դրամաշնորհային միջոցներ է տրամադրում 3 բանկ, ինչպես նաև գումարներ են հատկացվել ՀՀ բյուջեից։
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Հարցին, թե որ բանկերն են վարկեր տրամադրում ճանապարհի ֆինանսավորման համար, նախարարությունից պատասխանել են, որ ներկա պահին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային և դրամաշնորհային միջոցներ են տրամադրում Ասիական զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը և Եվրասիական զարգացման բանկը:
Իսկ թե որքան գումար է հատկացվել ՀՀ պետական բյուջեից մինչ օրս և որքան է նախատեսվում տրամադրել ծրագրին, նախարարության պատասխանում ասվում է. «01.09.2017թ. դրությամբ ՀՀ պետական բյուջեից` որպես հարկերի համաֆինանսավորում, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակներով և հաղորդուղիների տեղափոխման համար տրամադրվել է շուրջ 16.9 մլրդ ՀՀ դրամ»:
Թե որքան է նախատեսվում տրամադրել ծրագրին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատասխան չի տվել:
Ասիական զարգացման բանկի կողմից մինչ այժմ հատկացված և հատկացվելիք գումարի վերաբերյալ հարցին, նախարարությունը հետևյալ պատասխանն է տվել. «Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված թվով երեք վարկային համաձայնագրերի ներքո հասանելի են շուրջ 330 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ: 01.09.2017թ. դրությամբ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից շինարարական աշխատանքների համար կապալառուներին վճարվել է 139.43 մլն ԱՄՆ դոլար գումար»:
Հարցին, թե որքան գումար է հատկացվելու և որքան է մինչ այժմ հատկացվել Եվրոպական ներդրումային բանկի կողմից, նախարարությունից հայտնել են, որ Եվրոպական ներդումային բանկի հետ Հայաստանի Հանրապետության կողմից կքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում հասանելի են 72 մլն եվրո միջոցներ: 01.09.2017թ. դրությամբ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից շինարարական աշխատանքների համար կապալառուներին վճարվել է 22.37 մլն եվրո գումար:
Հարցին, թե այլ ինչ վարկատուներ կան և որքա՞ն գումար է հատկացվել նրանցից յուրաքանչյուրի կողմից, ՏԿՏՏ-ից հայտնել են, որ Եվրասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության կնքած վարկային համաձայնագրի ներքո հասանելի են 150 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ:
Tert.am-ին ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո:
Հարցին, թե մինչ այժմ ծախսված, այդ թվում՝ կապալառուներին վճարված գումարներն ի՞նչ աշխատանքների վրա են ծախսվել, նախարարությունից հայտնել են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1 կմ-ի միջինացված գինը կազմում է մոտ 2.35 մլն ԱՄՆ դոլար: Շահագործման հանձնված 31 կմ ճանապարհը Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներն են, որոնց շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար:
Ծախսված գումարը ներառում է ոչ միայն արդեն իսկ հիշատակված 70.4 մլն ԱՄՆ դոլարը, այլև Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացված բետոնացման աշխատանքների (2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 11 կմ հատվածում իրականացվել են ճանապարհի բետոնե պատվածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցվածքների հնագիտական պեղումների համար վճարված գումարները, ինչպես նաև դեռևս չմարված կանխավճարը:
Նույն գումարի մեջ է ներառված նաև Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների համար տրված կանխավճարը, ինչպես նաև Տրանշ 3 ծրագրի վարկային համաձայնագրի խնայողությունների հաշվին Երևան - Արտաշատ և Երևան - Աշտարակ ճանապարհահատվածներում նոր կառուցվող և վերակառուցվող 9 ուղեանցերի և մեկ կամրջի աշխատանքների համար վճարված գումարները:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01