2015 թվականի ապրիլից Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործում է «Առինջ մոլը»: Այն պատկանում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Բացված օրվանից մոլում առեւտրականներին անվճար տաղավարներ էր տրամադրվել: Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ «Առինջ մոլ» տոնավաճառում այժմ լարված իրավիճակ է: Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների մոլի ղեկավարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից տաղավարները վճարովի են դառնում, սակայն հստակ սակագին չեն նշում, ինչն էլ հանդիսացել է լարված իրավիճակի պատճառ:
Տեղեկությունները ճշտելու համար Politik.am-ը կապ հաստատեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ: ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածվող տեղեկությունները.«Ես որպես հիմք ունեմ այն հայտարարությունը, որը «Առինջ մոլ»-ի բացման ժամանակ արել է պարոն Ծառուկյանը, որ միայն 2-3 տարով է տաղավարներն անվճար լինելու, իսկ դրանից հետո վճարովի է դառնալու: Այս պահին կարող եմ ասել, որ տաղավարնեը շարունակում են անվճար տրամադրվել քաղաքացիներին: Տարածվող խոսակցությունները անհիմն են: Ամեն ցանկացող կարող է գնալ և տեղում ճշտել առևտրականներից»,-ասաց Իվետա Տոնոյանը:
politik.am
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01