«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագիրը կրող սոցալական ծրագիրը: Արդեն երրորդ օրն անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ՝ փոխանցելու Երևանի ծննդյան առիթով ջերմ շնորհավորանքներ և անակնկալ նվերներ՝ կենցաղային տեխնիկայի տեսքով: Օրվա ընթացքում կատարվել է այց 327 երևանաբնակ ընտանիքներ:
Ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի հասցեներ այցելող Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նշել են, որ բոլոր ընտանիքներում մեծ ուրախությամբ և ջերմությամբ են ընդունում անակնկալն ու շնորհավորանքները՝ փաստելով, որ ծրագիրն իրոք հաջողված և սիրված է շատերի կողմից:
Հատկանշական է, որ մասնագետների կողմից սոցիալական ծրագրում ընդգրկվել են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
Հիշեցնենք, որ Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարի ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ:
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56