Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Իշխան Շաբաբյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտ իրեն և իր որդուն՝ 26-ամյա Ալիկ Շաբաբյանին, մի խումբ քաղաքացիներ ծեծել են, որից հետո իրեն պատկանող Hyundai Solaris մակնիշի X 050 EK 123 Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենան տարել են:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հայր ու որդի Արտաշատի Ոստիկանություն հայտնել են նաև, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ, 52-ամյա Արթուր Ամիրխանյանի և նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ամիրխանյանի միջև, որի ժամանակ եկուստեք հնչել են վիրավորանքներ և տեղի է ունեցել քաշքշուկ:
Կարճ ժամանակ անց Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ամիրխանյանը Ոստիկանություն է ներկայացրել Hyundai ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 00:50-ի սահմաններում «ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ Էրեբունու հիվանդանոց է բուժօգնության դիմել Գ. Ամիրխանյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանին՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ Իշխան Շաբաբյանի կողմից՝ քարով հարվածելու հետևանքով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03