ԱՄՆ իշխանությունները հարցաքննության համար ձերբակալել են արմատական իսլամական քարոզչին, որի հետևորդը, ենթադրաբար, եղել է Օռլանդոյի հրաձիգ Օմար Մատինը: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Աղբյուրներն իրավապահ մարմիններում հայտնել են, որ բացի Մարկուս Դուեյն Ռոբերթսոնից, որն ապրում է Օռլանդոյում և իսլամի հիմնարար ուսումնաիսրման հարցերով ցանցային սեմինար է վարում, ձերբակալվել և հարցաքննվել են նաև նրա մի քանի կողմնակիցներ:
«Այն, որ դա Օռլանդոյում է տեղի ունեցել, զուգադիպություն չէ: Մատինը գրանցված է եղել սեմինարին (Ռոբերթսոնի)»,- ասել է աղբյուրներից մեկը:
Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ Մարկուս Դուեյն Ռոբերթսոնը ԱՄՆ բանակի նախկին ծովային է, դեռևս 90-ական թթ. նա հավաքել է «Ալի-Բաբան և 40 ավազակները» ավազակախումբը: Հանցագործները 10-ից ավել բանկ, փոստային բաժանմունքներ և մասնավոր տներ են թալանել, նաև 3 ոստիկանի են սպանել: Նա Ֆլորիդայի բանտերից մեկում 4 տարի է անցկացրել անօրինաբար զենք պահելու մեղադրանքով, մեկ տարի առաջ է ազատ արձակվել:
Օռլանդոյի գեյ-ակումբում լույս շաբաթ գիշերը ԱՄՆ պատմության մեջ քաաքացիների ամենախոշոր զանգվածային հրաձգության հետևանքով 50 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել: Կասկածյալ Օմար Մատինը, ՀԴԲ-ի տեղեկությամբ, զանգահարել է արտակարգ օգնության հեռախոսահամարով և հայտնել ԴԱԻՇ-ին իր հավատարմության մասին: Նա ոստիկանների կողմից ոչնչացվել է:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44