Մալարիայով հիվանդ սուդանցի աղջիկն արդեն գործնականում առողջ է և շրջապատի համար հարյուր տոկոսով անվտանգ: Աղջիկն այժմ շարունակում է ուսումը Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում:
Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Մալարիայի երկու տեսակներից բավականին ծանր ձևով էր աղջիկը վարակվել: Նա ակտիվ բուժում է ստացել 5 օր: Մենք ապահովված էինք անհրաժեշտ բոլոր դեղերով: Մի որոշ ժամանակ ևս մեկուսացրել ենք նրան՝ վարակը չտարածելու նպատակով»,-ասաց Ասոյանն ու հավելեց, որ աղջիկն այժմ շարունակում է ուսումը Հայաստանում:
Ինֆեկցիոնիստի խոսքով՝ ներկա եղանակը ևս չի նպաստում վարակի տարածմանը: Վարակը տարածողները հատուկ տեսակի մլակներն են, որոնց որոշակի ջերմաստիճան է անհրաժեշտ բազմանալու և վարակը տարածելու համար: «Այս դեպքում նույնիսկ ավելորդ է խոսել վարակի տարածման մասին»,-նշեց Ասոյանը:
Ինֆեկցիոնիստի կարծիքով՝ առողջապահական համակարգն իսկապես լավ է գործում: Ապացույցն այն է, որ Հայաստան գալուց ընդամենը երեք օր հետո սուդանցու հիվանդությունը հայտնաբերվել է, իսկ ախտորոշման համար պահանջվել է ընդամենը մի քանի ժամ:
Օգոստոս ամսին Հայաստանում գրանցվել էր մալարիայի ոչ տեղական դեպք: Վարակակիր աղջիկը Հարավային Սուդանի բնակիչ է, ով Հայաստան էր եկել Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում ուսումը շարունակելու: Նա անմիջապես հայտնաբերվել էր և տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01